copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:14 28-10-2022

Մի խումբ տգետներ փորձում են բնագավառ կառավարել. գյուղատնտեսը՝ ոլորտի անկման մասին

«Սա հենց այն է, ինչ որ ես ասում էի գարնանը․ հիմնական պատճառն այն է, որ այսօրվա իշխանությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը, երևի չեն սիրում գյուղատնտեսությունը, չնայած իրենք գյուղի ծնունդ են, բայց գյուղացու աշխատանքը չեն գնահատում»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով այն մասին, որ մենք 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք ունեցել։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում շարունակում է անկման դինամիկայի մեջ մնալ։

Խոսելով այս իրավիճակից դուրս գալուց՝ Բերբերյանը ասաց. «Կարծում եմ՝ բանիմաց կադրերով կարելի է մի 2-3 տարում երկիրը բերել մի կարգին տեսքի, տնտեսությունը, բայց դա չի արվում»։

Անդրադառնալով նման իրավիճակի ստեղճման պատճառներին՝ Բերբերյանը նշեց. «Մի խումբ տգետներ փորձում են բնագավառը կառավարել․ այդքան բան։ Այսօր էլ կարելի է հարցը դնել և Էկոնոմիկայի նախարարությունից վերցնել գյուղնախարարությունը, որը ճիշտ կլինի կամ այդպիսի ղեկավարություն մեզ պետք չէ, որ գյուղատնտեսությունը ղեկավարի»։

Ըստ Բերբերյանի՝ մեր ղեկավարությունը սամանափակվում է միայն խոստումներ տալով. «Այսօր էլ կան խոսք տվող ղեկավարներ, ովքեր միայն խոսք են տալիս ու ուրիշ ոչինչ չեն անում»։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելքին՝ Բերբերյանն ասաց. «Ուզում են լավ գյուղատնտեսություն, թող վարչապետը իրեն կից ստեղծի գյուղատնտեսության հանձնաժողով, ներգրավի հմուտ մարդկանց և նրանց լիազորի՝ իշխանությունով բնագավառը կարգի բերելու համար, ոչ թե բիզնես-պլան գրելու․ բիզնես-պլան գրելուց արդեն հոգնել ենք։ Եթե վարչապետը շաբաթը մի օր կամ երկու օր բնագավառի թերություններից իմանա, ոնց կարելի է շտկել, կարծում եմ, որ էլ արդեն»։

Մեր դիտարկմանը, որ գյուղատնտեսության անկման զուգահեռ տնտեսական ակտիվություն է գրանցվել, և երևի դա է պատճառը, որ այդքան էլ մտահոգված չեն գյուղատնտեսության նման ցուցանիշներից, Բերբերյանն ասաց. «Այստեղ երկու մոտեցում կա․ եթե որոշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի ապրանքը պետ է բերեն, լցնեն էստեղ, դա ուրիշ խնդիր է, բայց դա չի ստացվի իրենց մոտ․ նախօրոք ասեմ, որ հույսերը կտրեն»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ