copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 00:50 01-04-2024

Վերջին քայլը մնաց․ Էրդողանի նախկին մրցակիցը շնորհավորել է կուսակիցներին

Նախորդ տարի Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու և գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել և շնորհավորել կուսակիցներին՝ ընտրություններում արձանագրած հաջողությունների կապակցությամբ։

Քըլըչդարօղլուն X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշել է․

«Ողջունում եմ երկրի բոլոր զավակներին, ովքեր պաշտպանում են Հանրապետության ոգին և նրա բարեփոխումները։ Կեցցե՜ Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը, որը հույս է սփռում ամբողջ երկրում։

Մեր երկրին լույս աշխարհ բերելու ճանապարհին վերջին քայլն է մնում։ Տնկած սերմերը սածիլ են դարձել, սածիլները դառնալու են սոսի։ Ծառեր ենք տնկելու, անտառներ ենք աճեցնելու, ինչպես քամուց պարող տերևները, հպվելու ենք անձրևին, համախմբվելու և շարունակելու ենք մեր պայքարը, միասին լուսավորելու ենք մեր երկիրը»։

Հիշեցնենք, որ նախորդ տարի կայացած նախագահական ընտրություններում Քըլըչդարօղլուն պարտվել էր Էրդողանին՝ երկրորդ փուլում ստանալով ընտրողների ձայների 47․82%-ը։ Ընտրություններից ամիսներ անց իր գլխավորած կուսակցության համագումարում անցկացված ընտրություններում Քըլըչդարօղլուն պարտվել էր 49-ամյա Օզգյուր Օզելին և հեռացել կուսակցության ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2010 թվականից։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում