copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:29 31-03-2024

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին

Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով մեկ ադմինիստրատիվ շենք է փլվել, ինչի հետևանքով նարև հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է հրշեջների կողմից։

Կոզիտսկին նաև հայտնել է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, հեռացնում են փլատակները, որոնցում կարող են դեռ մարդիկ մնացած լինել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու մասին։ Նշվում է, որ հարվածների արդյունքում խափանվել է Ուկրանիայի սպառազինության պատրաստման և վերականգնման պաշտպանական արդյունաբերության աշխատանքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ