copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:48 31-03-2024

Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսաստանցիներին զինվորական ծառայության գարնանային զորակոչի մասին։ Զորակոչը կտևի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը։ Նախատեսվում է հավաքագրել 150 հազար մարդ։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում։

Հունվարի 1-ից Ռուսաստանում նոր կանոններով զորակոչի են ենթակա 18-ից 30 տարեկան անձինք։ Նախկինում զորակոչի տարիքի վերին շեմը սահմանափակվում էր 27 տարեկանով։ Մինչ անցյալ տարվա դեկտեմբերի վերջը 27 տարին լրացած ռուսները չեն զորակոչվի։ Ծառայության տևողությունը մեկ տարի է։

Ռուսաստանի գլխավոր շտաբը ավելի վաղ հայտարարել էր, որ ժամկետային զինծառայողները չեն զորակոչվի Ուկրաինայի հետ ռազմական գործողությունների մարտական գոտի։

Պաշտոնական տվյալներով՝ նախորդ աշնանային զորակոչի ընթացքում զինծառայության է ուղարկվել 130 հազար նորակոչիկ։

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո Ռուսաստանի կառավարությունը մի շարք փոփոխություններ կատարես օրենսդրության մեջ՝ կապված զինվորական ծառայության հետ: Զորակոչիկներին թույլատրվում է պայմանագրային ծառայության անցնել առաջին իսկ օրվանից, այլ ոչ թե վերապատրաստումն ավարտելուց հետո։ Զինվորական հաշվառման և զինկոմիսարիատում կանչով չներկայանալու համար տուգանքները ավելացվել են 10 անգամ՝ երեքից մինչև 30 հազար ռուբլի։ Բանտերում և գաղութներում պատիժ կրող բանտարկյալների համար սահմանվել է զինվորական հաշվառման հատուկ ռեժիմ՝ նախկինում նրանք իրավունք չունեին ծառայելու բանակում։

BBC-ի լրագրողների, Mediazona-ի և կամավորների թիմի վերջին գնահատականներով՝ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 49 հազար ռուս զինվորական, նրանցից գրեթե 13 հազարը՝ 18-ից 29 տարեկան։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել