Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:17 30-03-2024

Եթե Արցախից բռնի տեղահանված քաղաքացին հանդիպում է ՔՊ-ականի հետ, նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Արագածոտնի մարզում հանդիպել են Արցախից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած քաղաքացիների հետ։

Հաղորդվում է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին ներկայացվել է կառավարության կողմից կատարված աշխատանքը, աջակցության ծրագրերը, ինչպես նաև բնակարանի ապահովման ծրագիրը, որը քննարկման փուլում է։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել 5 տարիների ընթացքում, իսկ այդ ընթացքում այն ընտանիքները, որոնք դեռևս ձեռք բերած չեն լինի բնակարան, կշարունակեն ստանալ որոշակի աջակցություն։

Արցախցիների հետ ՔՊ-ականների հանդիպմանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Եթե Արցախից բռնի տեղահանված որևէ քաղաքացի հանդիպում է որևէ ՔՊ-ականի հետ, դա նշանակում է, որ ինքը լավ չի տեղահանվել։ Եթե նրանք պատրաստ են հանդիպել ՔՊ-ականների հետ, ապա տարօրինակ է, թե ինչ՞ու մերժեցին ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպման, դրանց իշխանության ներքո իրենց տներում ապրելու առաջարկը։ Տարբերությունը չեմ պատկերացնում»,- իր գրառման մեջ նշել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի