copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:35 30-03-2024

Ալեն Սիմոնյանը իր որդու քավորին ԱԺ-ում աշխատանքի է ընդունել՝ լուծելու շենգենյան վիզա ստանալու հարցը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր որդու քավորին, որը խոշոր գործարար է ներկայանում, դասավորել է Ազգային ժողովի ամենաստորին օղակում աշխատանքի, որ պատվիրակության կազմում Փարիզ տանի:

Բանն այն էր, որ 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանի կարիերայի փթթուն ժամանակահատվածն էր, նոր ԱԺ նախագահի պաշտոն էր ստացել, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, միլիոնատեր քավորին ընդունել է ԱԺ-ում իր ենթակայությամբ աշխատանքի, ներգրավել աշխատանքային պատվիրակության կազմում, որոնք գործուղվել են Փարիզ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցմամբ դիմեց Ազգային Ժողովի լրատվության վարչություն՝ հետաքրքրվելով՝ առաջին՝ որ ժամանակահատվածում է աշխատել Էդգար Ավագյանը, երկրորդ՝ որն է եղել աշխատանքից ազատման պատճառը, երրորդ՝ արդյոք ճիշտ է, որ Ավագյանը ԱԺ պաշտոնյա է հանդես եկել, որ հեշտ եւ արագ ստանա վիզա դեպի Եվրոպա, թե ոչ։

«Նշենք, որ Էդգար Ավագյանը 2021 թվականի նոյեմբերի 5-ին ընդունվել է աշխատանքի ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնում՝ աշխատանքային անհրաժեշտությամբ պայմանավորված»,- ասված է գրության մեջ։ Այսինքն՝ մեր որեւէ հարցի չեն պատասխանել ըստ էության ԱԺ-ից:

Ու քանի որ չեն էլ հերքել, ապա կարող ենք պնդել, որ Ալեն Սիմոնյանի քավորը աշխատանքի է տեղավորվել, որ վիզա ստանա շենգենյան համաձայնագրի երկրներ մուտքի համար, ու երբ ստացել է արդեն որպես արարողակարգի աշխատակից, դուրս է եկել աշխատանքից:

Այս հատվածին վերաբերող հարցին ԱԺ-ից ստացանք հետեւյալ պատասխանը. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»։

Եթե այդպես չէ, ուրեմն անհաջող եւ անպիտան աշխատակից է եղել, դրա համար աշխատանքի ընդունվելուց 3 ամիս անց ԱԺ-ն չի ունեցել նրա կարիքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ