copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:37 29-03-2024

ԱՊՀ նիստին քննարկվել են ՔԿՀ-ներում ահաբեկչության տարածմանը հակազդելու կանխարգելիչ միջոցառումները

Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը և Արմեն Հովսեփյանը մարտի 29-ին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների աշխատանքային խմբի VIII նիստին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի Հանրապետությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի և հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչները։

Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են Քրեակատարողական ծառայության շտաբի պետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Սարգսյանը, գլխավոր մասնագետներ Ռաֆայել Հարությունյանը և Արմեն Հովսեփյանը։

Արտակ Սարգսյանը միջազգային գործընկերներին ծանոթացրել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների վերազինմանը և համակարգի կառուցվածքային փոփոխություններին ուղղված աշխատանքներին։

Մասնավորապես ներկայացվել են 2024 թվականի ապրիլից մեկնարկող ծառայողների ատեստավորման նոր համակարգը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծված օպերատիվ վարչությունը, որի գործունեությունը տեղեկությունների կենտրոնացված հավաքագրման հնարավորություն է ստեղծում՝ առավել վերահսկելի դարձնելով օպերատիվ իրավիճակը քրեակատարողական հիմնարկներում։ Բացի այդ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու բաժինների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր ստորաբաժանում, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին, թե´ ներքին անվտանգության ապահովումը։

Նիստին քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում ծայրահեղականության և ահաբեկչության տարածմանը հակազդելու օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները և ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին