copy image url
Միտք Արտաքին 2 տարի առաջ - 16:30 29-03-2024

Ինչո՞ւ AzTV-ն չի հեռարձակել գերեվարված արցախցի պաշտոնյաների «հարցազրույցները»

Ադրբեջանական պետական հեռուստատեսությունը, ըստ մարտի 11-ին արված հայտարարության, պետք է մարտի 28-ին հեռարձակեր ապօրինի գերեվարված՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի հետ «հարցազրույցների» տեսագրությունը։

Սակայն հեռարձակում այդպես էլ չի իրականացվել։ Ինչպես տեղական modern.az կայքին հայտնել է AzTV հեռուստաալիքի մամուլի պատասխանատու Ռուֆաթ Սեիդովը, «եթեր հեռարձակելը միայն AzTV-ից չի կախված․․․ Մեզ համար հարց է առաջացել՝ ինչքանո՞վ է կոռեկտ հարցազրույցը տարածել հիմա։ Ըստ այդմ, սոցիալական ցանցերում AzTV-ի էջերից, ինչպես նաև հեռուստատեսության պաշտոնական կայքէջից հեռացրել ենք մարտի 28-ի հեռարձակման մասին հայտարարությունները՝ դիտողների շրջանում տարակարծություն չառաջացնելու նպատակով»։

AzTV-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հարցազրույցն անպայման կհեռարձակվի։ «Բայց ժամկետների մասին տեղեկություն տալ չենք կարող», հավելել է նա։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը