copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:20 29-03-2024

Առաջ պոռալով` ետ-ետ կերթանք. ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեզ «տանում» Արևմուտք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության:

Կոմիտեի հայտարարությամբ, նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: Այն կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում:

Նոր շեմի ներդրման մասին տեղեկությունը հասարակության շրջանում վրդովմունք է առաջացրել, քանի որ դրանով ավելի քան կրկնակի չափով կրճատվում է անմաքս առևտրի ծավալը, եթե հաշվի առնենք, որ 200 եվրոն կազմում է շուրջ 83 հազար դրամ։

Շեմի իջեցման պահանջը չի տարածվում միայն այն դեպքերում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշել է օնլայն եղանակով ապրանք ձեռք բերել Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրներից։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը, ով շատ-շատերի, այդ թվում ՌԴ պաշտոնական շրջանակների կողմից մեղադրվում է «դեպի Արևմուտք թեքման» մեջ, իրականում կայացնում է որոշումներ, որոնցով խթանում է հենց Ռուսաստանից և Եվրոպական տնտեսական միությունից դեպի Հայաստան ապրանքաշրջանառությունը։

Նշենք, որ դեռ 2022 թվականին Հայաստանի ՊԵԿ-ը բարձրացրել էր առցանց անմաքս առևտրի շեմը։

Գերատեսչությունը հայտարարել էր, որ նույն թվականի մարտի 28-ից ֆիզիկական անձինք առանց մաքսազերծման կարող են ներմուծել մինչև 1000 եվրո արժողությամբ ապրանքներ նախկին՝ 200 եվրոյի փոխարեն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին