Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:41 29-03-2024

Զելենսկին ԱՄՆ-ից օգնություն է խնդրում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ Այս մասին ասված է նրա գրասենյակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում են ԶԼՄ-ները:

«Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը:

Ավելի վաղ Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել էր, որ Ուկրաինան կպարտվի հակամարտությունում, եթե չստանա ԱՄՆ օգնությունը, նրան արդեն «գրեթե ոչ մի հրետանի չի մնացել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ