Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:25 28-03-2024

Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

Ազգային անվտանգության ծառայության Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ և պահել նախապես հարմարեցված թաքստոցում: Բացի այդ, Գողթանիկի բնակիչը Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդու հետ 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրենի կերպով ձեռք են բերել և նախապես հարմարեցված թաքստոցում պահել ինքնաձիգ: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի բնակիչ 33-ամյա երիտասարդը, խմբի կազմում, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ գողթանիկցի տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերել և թաքստոցում պահել է ինքնաձիգ:

Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում մարտի 15-ին ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ խուզարկություն են կատարել 33-ամյա երիտասարդի բնակության հասցեում: Առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Derringer» գրառումով ատրճանակ և պլաստմասսե երկու արկղ՝ կանեփի նմանվող բույսերով, իսկ ավտոտնակում հայտնաբերված պայուսակում եղել են 2 պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտով, ինչպես նաև նույն տրամաչափի մեկ փամփուշտ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել նաև 38-ամյա տղամարդու Երևանի Հաղթանակ թաղամասի տանը և կից օժանդակ շինություններում, ինչպես նաև Գողթանիկ գյուղի նրա տանն ու կից օժանդակ շինություններում:
Երևանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 11 փամփուշտ, 8 պարկուճ 1 գնդակ, իսկ Գողթանիկի առանձնատան և կից օժանդակ կառույցների խուզարկությամբ հայտնաբերվել են «TT» տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, նույն ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 111 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 160 փամփուշտ, զինվորական պայուսակ, որի մեջ կար 215 փամփուշտ և 5 պարկուճ: Միաժամանակ, տանտերը ներկայացրել է տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:

Մարտի 15-ին խուզարկություն է կատարվել նաև Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցում գտնվող առանձնատանն ու կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի մարտական ինքնաձիգ, տարբեր տամաչափերի և տարբեր զենքերի 802 փամփուշտ, «ՍԱՅԳԱ-ՄԿ 7.62x39» տեսակի հրազեն և «SPINA OPTICS» կալիմատր սարք կրող ինքնաձիգ և այլն:

Քրեական վարույթը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին