Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:03 28-03-2024

Թող սահմանային բախումների հետևանքով տուժած մարդկային ճակատագրերի թեման ակտուալ չլինի թատրոնում․ ռեժիսոր

Այսօր մարտի 27-ն է՝ Թատրոնի միջազգային օրը։ Այս առիթով Հայաստանի թատերական գործիչների միությունը իրականացնում է «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը՝ ամփոփելով անցնող թատերական տարին։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրու դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը, որ հաղթող ճանաչվեց Լավագույն երիտասարդական ներկայացում անվանակարգում, ասաց, որ մրցանակն իր համար անսպասելի էր։

«Ներկայացման թեման շատ մերօրյա է և շատ ցավոտ։ Յուրաքանչյուր ոք կգտնի իրեն այդ թեմայի մեջ և կգտնի ինչ-որ մի բան՝ տանելու։ Մենք տալիս ենք մեր տեսակետը, բանալին։ Իմ իղձը՝ որպես երիտասարդ ռեժիսոր, այն է, որ աշխարհի ոչ մի կետում սահմանային բախումների հետևանքով տուժած մարդկային ճակատագրերի թեման ակտուալ չլինի թատրոնում»,-ասաց ռեժիսորը։

Միքայելյանը մտահոգություն հայտնեց, որ թեման, ցավոք, ակտուալ է, և հնարավոր չէ դրանից խուսափել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել