copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:20 27-03-2024

Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին

Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին և այլ երկրների մոտ 70 քաղաքացիների՝ տվյալ երկրում ստեղծված անվտանգային բարդ իրավիճակի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

«Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակազմը և Հաիթիում ճգնաժամային աջակցության կենտրոնի աշխատակիցները օգնել են Ֆրանսիայի բանակի ուղղաթիռներով տարհանել ավելի քան 170 ֆրանսիացիների և այլ եվրոպական երկրների մոտ 70 քաղաքացիների։ Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավով նրանք կժամանեն Ֆորտ-դե-Ֆրանս»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Պորտ-օ-Պրենսում Ֆրանսիայի դեսպանատունը շարունակում է գործել, սակայն իր քաղաքացիներին հորդորում է Հայիթի չմեկնել։

Պորտ-օ-Պրենսի կենտրոնում և քաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրաձգությունը սկսվել է փետրվարի 29-ին վարչապետ Արիել Հենրիի բացակայության ժամանակ, ով այդ պահին գտնվում էր Քենիայում։ Ավազակային խմբերը կաթվածահար են արել կյանքը Պորտ-օ-Պրենսում՝ հայտարարելով, որ մտադիր են կանխել Անրիի վերադարձն ու հետագա ղեկավարումը:

Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ավելի ուշ, Գայանայի նախագահ Իրֆաան Ալին, Ջամայկայում բանակցություններից հետո հայտարարեց, որ Հենրին կլքի իր պաշտոնը, և երկրում ժամանակավորապես իշխանությունը կտրվի անցումային նախագահական խորհրդին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը