copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:46 27-03-2024

ԱԱԾ պահեստազորի սպաները խստորեն դատապարտում են «Զվարթնոց»-ից ռուսների հեռացումը

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը խստորեն դատապարտել է «Զվարթնոց»-ից ռուսների հեռացումը՝ հայտարարություն տարածելով հայերենով և ռուսերենով։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ Ի ԶՈՐՈՒ ՉԷ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌՆԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ

Հակառուսականության ալիքի վրա ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել 2024-ի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

Խնդիրը թերևս չէր մտահոգի, եթե հարցն այսքանով սպառվեր: «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն ու դերը չնչին են ծառայողների թվաքանակի խիստ ցածր լինելու և իրավական գործիքակազմ չունենալու պատճառով, քանզի ծառայության առումով բոլոր որոշումները կայացվում են ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարության կողմից: Հետևաբար «Զվարթնոցի» հետ կապված որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ:

Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, փաստացի ստեղծված իրավիճակը վկայում են, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը շարունակական են լինելու: Այսինքն` հաջորդաբար դադարեցվելու է մեր համագործակցությունը` հանվելու են ռուսական 102-րդ բազան, ինչպես նաև ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը:

Մեր գնահատմամբ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել հայ-թուրքական պետական սահմանը, այն առանց ՌԴ աջակցության պահել անառիկ:

Պատճառներն ավելի քան ակնհայտ են`

-չունենք բավարար քանակով մասնագիտացված ու օժանդակ սպայակազմ: Դրա պատրաստման համար ժամանակ, միջոցներ են պետք,

-հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղ մասնագիտացված կադրեր,

-ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները,

-անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ստիպված է ինքնուրույն ապահովելել հայ-ադրբեջանական շուրջ 1000 կմ գերլարված սահմանի պահպանությունը:

Այս ամենը հաշվի չառնելը միանշանակ հանգեցելու է երկրի անվտանգության խաթարման լրջագույն խնդիրների, ընդհուպ պետականության կորստի, ինչը չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք»:

Ի դեպ, ԱԱԾ պահեստազորի սպաների միության ֆեյսբուքյան էջի անվան մեջ ևս նշված է ռուսերեն տարբերակը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի