copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:56 27-03-2024

Փնտրում եմ մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դրանք Տավուշի գյուղեր են. Ալեն Սիմոնյան

Հայաստանում եւ Տավուշի մարզում որեւէ գյուղ չկա, որի վերաբերյալ քննարկվում է որեւէ մեկին հանձնելու հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին:

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, որոնք դա համարում են Հայաստանի տարածք: Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դրանք Հայաստանի տարածքում են: Հայաստանը կարող է իր տարածքը մետր առ մետր ցույց տալ բոլոր քարտեզներով, Խորհրդային Միության ստեղծումից սկսած վերջացրած Հայաստանի անկախանալով: Տավուշում ապրող բնակիչները գիտեն, որ այ էս գծից այն կողմ միշտ եղել է Հայաստան: Հայաստանի բոլոր իշխանությունները, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը դա իմացել են եւ մենք բոլորս Վրաստան գնալուց միշտ տեսել ենք այդ ճանապարհը, այդ կտորը եւ անգամ կանգնում, ցույց էին տալիս, ասում էին՝ այ էստեղ արդեն Ադրբեջան է»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով, ընդդիմությունը հերթական ֆալս-ստարտն է անում եւ փորձում է դրա վրա ինչ-որ բան գեներացնել. «Նախապես ասում եմ՝ չի ստացվելու: Հայաստանի տարածքի որեւէ մաս սակարկման առարկա ենթակա չէ»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը