Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 27-03-2024

Արարատի փոխքաղաքապետի տղեն 15 հոգով հարձակվել է մեր վրա․ բացառիկ տեսանյութ՝ ծեծկռտուքից

Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացու և համայքնապետարանի տասնյակ աշխատակիցների միջև։

Oragir.News-ի տեղեկություններով՝ վիճաբանությունը սկսվել է, երբ համայնքապետարանի աշխատակիցը հայհոյել է քաղաքացուն, վերջինն էլ հարվածել է պաշտոնյային, ինչից հետո մի քանի հոգով ծեծի են ենթարկել քաղաքացուն։

Նշենք, որ դեպքի վայր է հասել նաև ծեծի ենթարկված երիտասարդ տղայի մայրը, որին ևս հարվածներ են հասցրել։

Oragir.News-ին տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է,թե ինչպես են տարածքում հավաքված անձինք հարձակվում դեպքի վայրից տաքսիով հեռանալ փորձող ծեծի ենթարկված տղայի ու նրա մոր վրա։

«Արարատի փոխքաղաքապետի տղեն իր անձնակազմի հետ հարձակվել են մեր ավտոյի վրա։ Մեքենան տաքսի է, զինհաշմանդամ է քշում, ավտոյի դռները բացել են ու սկսել են խփել։ Դրանից առաջ 78 հոգով հասել էին որդուս վրա։ Եթե ավտոյի դռները բացվեր, մարդասպանություն էր լինելու, 15-20 հոգով հարձակվել էին մեր վրա։ Պարոն Նիկոլ Փաշինյան, սա ձեր անպատժելիության արդյունքն է, 7 ամիս է ես ձեզ դիմում եմ, որ այստեղ մարդասպաններ ու հանցագործներ են, մինչ ընտանիքիս անդամներին չսպանեն, դուք չե՞ք շարժվելու, ինչքա՞ն կարելի է․․․»

Քաղաքացին դիմել է Ոստիկանություն, որպեսզի իր որդու դեմ մահափորձ կատարած պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ