Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:00 26-03-2024

Բելառուսի արգելքից հետո «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» լրատվությունը խափանվել է

Վերջին տարիներին հաճախակի են դարձել հայկական արտադրանքի դեմ կիրառվող արգելքները ԵԱՏՄ անդամ երկրներում։ Երեկ հայտնի դարձավ, որ Բելառուսն արգելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։ Հանրային քննարկումներում կասկած կա, թե այս արգելքը քաղաքական ենթատեքստ ունի։

Oragir.News-ը կապ հաստատեց կոմբինատ՝ պարզելու համացանցում շրջանառվող լուրերի հավաստիությունը։ Սակայն օպերատորը, իմանալով՝ ինչի շուրջ է ծավալվելու զրույցը, հայտնեց, որ այդ պահին հարցը մեկնաբանող չկա, և խնդրեց փորձել ավելի ուշ․

«Այս պահին լրատվության վարչության աշխատակիցը տեղում չէ։ Փորձեք զանգել 3-4 ժամից։ Եթե մասնագետը տեղում լինի, կմիացնեմ, կզրուցեք»։

Փաստացի, սա վկայությունն է այն բանի, որ համացանցում շրջանառվող տեղեկությունը ճիշտ է, և ստեղծված իրավիճակում կոմբինատն, իսկապես, արդարանալու կամ այլ կարծիք արտահայտելու մտադրություն կամ համարձակություն չունի։ Տպավորություն է, թե Բելառուսի արգելքից հետո «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» լրատվությունը ևս խափանվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը, քանի որ կոմբինատի արտադրած «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Կոմբինատի արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառն է համարվել սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան