Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:27 25-03-2024

Մեծ հարված է հասցվում հայալեզու բարձրագույն կրթությանը. Մենուա Սողոմոնյան

Ակադեմիական քաղաքին վերաբերող չպարզված հարցերից մեկը միջպետական բուհերի տեղափոխման հարցն է։ Հայտնի է, որ պետական բուհերն, ըստ Կառավարության նախագծի, պետք է տեղափոխվեն Ակադեմիական քաղաք, սակայն կան բուհեր, որոնք միջպետական համաձայնագրերի հիման վրա են ստեղծվել և ունեն այլ կարգավիճակ։ Ու տակավին պարզ չէ միջպետական պայմանագրերով գործող բուհերի ճակատագիրը։ Դրանք կտեղափոխվե՞ն Ակադեմիական քաղաք, թե՞ կմնան իրենց տեղերում։

Ելնելով Ակադեմիական քաղաքի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից՝ ենթադրելի է, որ տեղափոխվելու են միայն հայկական բուհերը, իսկ Ֆրանսիական համալսարանը, Ամերիկյան համալսարանը, Հայ-ռուսական համալսարանը մնալու են Երևան քաղաքում։ Այստեղ կարող է առաջանալ դիմորդների հոսքի խնդիր։ Արդյունքում՝ պետական բուհերի հաշվին դիմորդներ կունենան միջպետական պայմանագրերով գործող այս բուհերը:

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցեց պատմաբան, դոցենտ Մենուա Սողոմոնյանի հետ.

«Այս քայլով մեծ հարված է հասցվում հայալեզու բարձրագույն կրթությանը։ Միայն միջավայրի հանգամանքով պայմանավորված՝ այսպիսի խոշոր փոփոխություն անելու արդյունքում կրթության որակը չի փոխվում»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել