copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:53 23-03-2024

Հայաստանն արդեն Տիխանովսկայայի՞ն է ենթակա․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանն արդեն Տիխանովսկայայի՞ն է ենթակա:

Սվետլանա Տիխանովսկայան, որը հայտնի է որպես Բելառուսի ընդդիմության առաջնորդ՝ 2020 թվականի նախագահի ընտրությունից հետո, Եվրանեսթի Կոնգրեսի ժամանակ հանդիպել է Հայաստանի ԱԺ նախագահին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը:

Եվ, ուշադրություն՝ այդ ծառայությունը, այսինքն Տինախովսկայան, տարածել է նաև, որ «հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում, ինչի մասին pozirk.online-ին հայտնել է Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը»:

Բացում ենք քաղաքական ապաստան տալու մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ ներկայացված է քաղաքական ապաստան տրամադրելու կարգը, և այնտեղ որեւէ խոսք չկա, որ Հայաստանի ԱԺ նախագահն իրավասու է զբաղվել այդ հարցով, պատասխանատու է որեւէ երկրի քաղաքացու՝ քաղաքական ապաստան տալու գործընթացի համար:

Հիմա, հարց է առաջանում, Տինախովսկայային Հայաստանի հանրապետության ի՞նչ, ո՞ր ներկայացուցիչներն են հայտնել, որ Նովիկովը ստանալու է քաղաքական ապաստան:

Հիմա հատուկ ընդգծեմ «երկրպագուների» համար. Նովիկովին գուցե իսկապես պետք է տալ քաղաքական ապաստան, ես չգիտեմ՝ նա Բելառուսում ենթարկվո՞ւմ է քաղաքական հետապնդման, թե՞ իսկապես ընդամենը փախել է զորակոչից, ինչի դեպքում նրան քաղաքական ապաստան տալը նշանակելու է քաղաքական ապաստանի մասին ՀՀ օրենքի խախտում:

Բայց, հարցը այստեղ բացարձակապես դա չէ: Այդ հարցը կորոշի Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ օրենքով սահմանված կարգով, համապատասխան պետական ինստիտուտների միջոցով: Եվ այդ որոշման մասին Հայաստանի Հանրապետությունը կհայտարարի պատշաճ կարգով:

Հենց այդպիսին պետք է լիներ Հայաստանի Հանրապետության որևէ պետական ներկայացուցչի պատասխան, որևէ երկրի քաղաքացուն քաղաքական ապաստան տալու մասին որեւէ մեկի հարցին:

Ո՞վ է Տիխանովսկայան, որն իրեն «իրավունք» է վերապահում ՀՀ անունից հայտարարել մի որոշման մասին, որը ենթակա է բացառապես ՀՀ պետական կարգին: Եվ ո՞վ է պետական որևէ պաշտոնյա, որն իրեն իրավունք է վերապահում շրջանցել այդ կարգն ու ինչ որ ոչ պետական անձի հետ քննարկել ՀՀ պետական կարգին առնչվող՝ իր լիազորությունից դուրս գտնվող հարցեր:

Ինքնիշխանությունը քարոզչական կոնյուկտուրա և բաժակաճառ չէ, ինքնիշխանությունը նախ քաղաքական և պետական մտածողություն է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից