Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:30 22-03-2024

Եվրամիությունը հաստատել է պատժամիջոցները ի պատասխան Նավալնիի մահվան

Եվրոպական միությունը հաստատել է Ռուսաստանի թիվ 6 և թիվ 3 քրեակատարողական հիմնարկների և 33 անձանց, այդ թվում՝ ՌԴ արդարադատության փոխնախարար Վսեվոլոդ Վուկոլովի, Ռուսաստանի Գերագույն դատարանի դատավորների, ոստիկանների և Դաշնային պատժիչ ծառայության ծառայողների դեմ ի պատասխան բանտում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահվան սահմանված պատժամիջոցները: Փոխանցում է Azatutyun.am-ը։

Պատժամիջոցների ցանկում ՌԴ արդարադատության փոխնախարարից բացի ընդգրկվել են Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Պյոտր Սերկովը, Գերագույն դատարանի բողոքարկման կոլեգիայի նախագահ Վլադիմիր Զայցևը, Դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վալերի Բոյարինևը, Մոսկվայի դաշնային քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Մորոզը:

ԵՄ «սև ցուցակում» հայտնված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել ԵՄ տարածք, նրանց բանկային ակտիվները, եթե այդպիսիք հայտնվեն, ԵՄ-ում ենթակա են սառեցման։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» անվամբ հատուկ ռեժիմի գաղութում։ Մահից մի քանի օր առաջ նրան 27-րդ անգամ ուղարկել են պատժախուց, որում ավելի խիստ պայմաններ են, քան սովորական խցերում։ Քաղաքական գործչի հետևորդների համոզմամբ՝ նրան կա՛մ սպանել են, կա՛մ մահվան են հասցրել։ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում Նավալնիի մահը «սպանություն» է որակված, որի համար «քրեական և քաղաքական պատասխանատվություն» է կրում անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան