Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:37 22-03-2024

Ջրային պարեկներն առավել մեծ անձնակազմով կապահովեն հասարակական կարգը

Մարտի 18-ին ՆԳ նախարարության կրթահամալիրում մեկնարկել են Ջրային պարեկային ծառայության երկրորդ հոսքի վերապատրաստման դասընթացները, որոնց ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաղթահարած 36 պարեկներ։

Պարեկներն ուսումնասիրում են Ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը, ծանոթանում լողամիջոցներին ու փրկարարական սարքավորումներին։

Տեսական գիտելիքները նրանք կիրառում են նախ կրթահամալիրում գտնվող նավի վրա, իսկ ավարտական փուլում՝ Սևանա լճում անցկացվող գործնական պարապմունքների ժամանակ։

Վերապատրաստման այս փուլը հագեցած է նաև ֆիզիկական պատրաստականության պարապմունքներով։

Ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաղթահարածները կմիանան դեկտեմբերից Սևանա լճում ծառայող գործընկերներին: Եվ արդեն ամռանը ստորաբաժանումը կկարողանա ավելի մեծ անձնակազմով պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի