copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:53 22-03-2024

Մանկական մահացության դեպքերի նվազում դեռ չկա. ՀՀ ԱՆ-ն ուսումնասիրում է պատճառները

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է բարձրացնել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման հասանելիությունը։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

«Հասանելիությունը պետք է մեծացնենք ոչ միայն ֆիզիկական, այլև ֆինանսական առումով, և այդ բուժսպասարկումը նաև որակյալ ու ներկայիս արդիական չափորոշիչներին, պահանջներին համապատասխան պետք է լինի»,- ընդգծեց նախարարը։

Այս առումով նախարարությունը 2023 թ.-ին 46 միջոցառում է իրականացրել։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծավալները մեծացել են. մատուցած ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981-ով ավելի է եղել 2022 թ.-ի համեմատ։

Ըստ նրա` ծանր հիվանդությունների եռյակը 2023 թ. նույնն է եղել` սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ։ Ի դեպ, նախարարը նշեց, որ չարորակ նորագոյացությունների բժշկական ծառայությունները 2023 թ.–ին ավելացել են 50 հազարով, ինչը 1.5 տոկոսով ավելի է 2022 թ.–ի ցուցանիշից։

«Պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մենք ունենք դրական տեղաշարժ` հիվանդության հայտնաբերման աճ, մահացության նվազում` 1 տոկոսով։ Նաև բժշկական ծառայությունների հասանելիությունն է բերել սրան»,- ընդգծեց Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է մոր և մանկան առողջության պահպանման միջոցառումներին, ապա նրա խոսքով` բավականին լավ ցուցանիշներ կան մեռելածնության նվազման առումով, մինչդեռ մանկական մահացության առումով դեռ չկա բարելավում` թվերը չեն նվազում։ Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք վերլուծում են` հասկանալու, թե հավելյալ ինչ միջոցառումներ պետք է անել այս ուղղությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նախարարից հետաքրքրվեց «Առողջ ծերացում» ծրագրի մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։
Ի պատասխան Ավանեսյանն ասաց, որ ծրագրի նպատակն է վերափոխել տարիքի նկատմամբ վերաբերմունքը, թե մարդը, կենսաթոշակային տարիքի հասնելով, պետք է անպայման գնա պասիվ կենսակերպի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին