copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:08 20-03-2024

ՀՊՏՀ-ի՝ ԱՄՆ-ում գողություն կատարած ռեկտորին կփոխարինի Փաշինյանին պոպուլիստ անվանած պրոռեկտորը

Ինչպես արդեն հայտնել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանն այս շաբաթ հեռացվելու է պաշտոնից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում այս պահին քննարկվում է նախկին ՀՀԿ-ական, ՀՊՏՀ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանի թեկնածությունւը։

Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապիտուկյացիոն հայտարարություն ստորագրեց, ՀՊՏՀ պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը շտապել էր ակտիվ քննադատել Փաշինյանին։ Ըստ երևույթին՝ Գրիգորյանը մտածել էր, որ երկրում իշխանափոխություն է լինելու, և դիրքավորվել էր որպես Փաշինյանի կառավարության ընդդիմություն, սակայն երբ Փաշինյանին հաջողվեց մնալ իշխանության, Գրիգորյանը սկսեց «ինքնամաքրվել» և ջնջել գրառումները։

Արմեն Գրիգորյանը 2020 թվականի նոյեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Փաշինյանի հարցազրույցի ակտիվ հղումը՝ «Պատերազմը կանգնեցնելու բոլոր հնարավոր սցենարներում Շուշին պետք է հանձնվեր․․․», ապա կից գրառում կատարել․



«Երբ հայոց ամենագետ «աստվածների» ինքնավստահությունը, անհանդուրժողականությունը, բայց միևնույն ժամանակ, որոշումների հախուռնությունը ու պոպուլիզմի գերդոզավորման ու ֆեյսբուքյան լայքերից կոռելացված որոշումների մշակույթի ներդրումը կործանեցին Հայոց տունը»։

Այս գրառումից 2 օր անց Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հաջորդ գրառումն է կատարել․



«Ես սարսափում եմ այն Հայաստանից, որ վաղն է գալու։ Մեծագույն ողբերգություն է ականատես լինել ժողովրդավարության քառատմանը՝ ժողովրդավարության համար պայքարողների կողմից։ Ահա, թե ինչու են բոլոր հեքիաթներն ավարտվում երկնքից երեք խնձոր ընկնելով։ Որ ոչ ոք չտեսնի՝ ինչպես է հրեշին սպանած բարի արքայազնը վերածվում․․․»։

Փաշինյանին քննադատող ևս մեկ գրառում էլ 2020 թվականի նոյեմբերի 21-ին էր կատարել Արմեն Գրիգորյանը, որը կրկին հեռացրել է իր էջից։



Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը 2017 թվականին ԱՄՆ-ում բռնվել է հագուստի խանութից գողություն կատարելիս, հայտնվել է բանտում։ Նա այդ հանգամանքն ամեն կերպ փորձել է թաքցնել, սակայն Oragir.News-ին հաջողվել էր բացահայտել այն։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ