copy image url
Ներքին 2 տարի առաջ - 10:50 20-03-2024

Ազգային ժողովը առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր

Ազգային ժողովը մարտի 20-ի նիստի մեկնարկին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց մի շարք նախագծեր:

Խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրերի թվում են Գերմանիայի կառավարության կողմից արտոնյալ պայմաններով ՀՀ-ին 12 միլիոն եվրոյի վարկ տրամադրելու մասին նախագիծը, որով ներգրավվող միջոցները կուղղվեն էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև ստորագրված վարկային համաձայնագիրը, որով 66,1 մլն եվրո արժողությամբ լրացուցիչ վարկ կներգրավվի, ինչպես նաև «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ-ում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները, անձնակազմը մաքսային և հարկային հարցերում ՀՀ իրավասու գերատեչությունների կողմից կդիտարկվեն որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններ:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից մեկով Հանրային հեռարձակողին հնարավորություն տրվեց առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ունենալ ևս մեկ համապետական ծածկույթով հեռուստաընկերություն: Ըստ այդմ՝ «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կողմից հեռարձակվող «Առաջին ալիքը» հասանելի կդառնա ՀՀ ամբողջ տարածքում:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն՝ Երևանում գործող շրջիկ առևտրին վերաբերող իրավակարգավորումները կկիրառվեն նաև մյուս համայնքներում:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերից է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների ցուցադրությունը թույլատրել հանրային մուլտիպլեքսում 24:00-ից առավոտյան 06:00-ն:

Մարտի 19-ին մեկնարկած Ազգային ժողովի նիստի օրակարգն սպառվեց: Ժամը 16:30-ին կմեկնարկի Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ