Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:13 19-03-2024

Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ

Արադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ:

Նախարարի տեղակալը կարևորել է Վենետիկի հանձնաժողովի և արդարադատության նախարարության միջև ձևավորված համագործակցությունը և հանձնաժողովի ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Հատուկ անդրադարձ է կատարվել վերջին տարիներին նախարարության կողմից նախաձեռնված մի շարք կարևորագույն նախագծերի մշակման գործում Հանձնաժողովի ցուցաբերած գործուն աջակցությանը։

Կողմերը քննարկել են նաև Հանձնաժողովի հետ համագործակցությամբ մշակված մի շարք օրենսդրական ակտեր, մասնավորապես՝ դատավորների նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումների բողոքարկման մեխանիզմների ներդրման, դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամների թվի ավելացման, ՀՀ ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերը, ինչպես նաև ՀՀ ազգային փոքրամասնությունների մասին օրենքի նախագիծը։

Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար:

Կողմերը քննարկել են նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում Հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակների ընդլայնման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել