copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:29 19-03-2024

ԵԽ-ի բանաձևը մեսիջ է այն խաղացողներին, ովքեր փորձում են վերացնել Հայաստանը․ Գագիկ Մելքոնյան

Օրերս ԵԽ-ի ընդունած բանաձևը կարևորագույն ազդակ է ներկայումս ՀՀ-ի հանդեպ իրականացվող քաղաքական, տնտեսական և անվտանգային ճնշումներին դիմագրավելու առումով։

Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Չնայած իր խորհրդակցական բնույթին՝ այն լուրջ մեսիջ է տարածաշրջանի այն խաղացողներին, որոնք փորձում են վերջնականապես թուլացնել, իսկ ավելի ճիշտ վերացնել ՀՀ-ն։ Այս իրավիճակում ամենակարևորը վերջական ու վճռական որոշում կայացելն է ու դրան հավատարիմ մնալը»,- ասաց Մելքոնյանը։

Պատգամավորի կարծիքով 90-ականների կեսերին հաղթանակած ՀՀ-ի իշխանությունները չկարողացան վճռական լինել ու ընտրություն կատարել փուլային ու փաթեթային լուծումների միջև։

«Դրա արդյունքում տեղի ունեցավ իշխանափոխություն, ապա «Հոկտեմբերի 27», «Մարտի 1» և այլն։ 2010-13թթ Եվրոպայի հետ հարաբերություններում լուրջ առաջընթաց կար ու թվում էր, թե եվտոինտեգրացումը այլընտրանք չունի, դարձյալ անվճռականության արդյունքում մեկ գիշերվա ընթացքում հայտնվեցինք ԵԱՏՄ-ի կազմում։

Մեզ փորձում էին համոզել, որ դա երաշխիք է ՀՀ-ի ու Արցախի խաղաղության ու անվտանգության համար, մինչդեռ ստացանք 2016-ի քառօրյա ու 2020թ-ի 44-օրյա պատերազմները, այնուհետև Արցախի շրջափակում ու հայափաթում։ Այսօր, երբ մեր երկիրը բախտորոշ ընտրության առաջ է կանգնած, նախորդ սխալների պատասխանատու ուժերը դարձյալ գուշակում են սպասվող տնտեսական ճգնաժամի ու պատերազմի սպառնալիքի միջոցով հասարակության մեջ վախի ու հուսահատության մթնոլորտ ստեղծել ու կասեցնել երկրի առաջընթացը»,- ասաց Մելքոնյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի