copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:39 18-03-2024

Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմնական մասնակիցը հայտնաբերվել է Երևանում․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գորիսի թթի օղին Աշտարակի պոպոք չի դառնա» անունը։

Ինչպես հայտնում է ֆոտլորագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Մուսայելյանը ժամեր առաջ եղել է Արագածոտնի մարզում։

Ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, մեկնել են Մ․ Մուսայելյանի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն պարզվել է, որ նա կարճ ժամանակ առաջ հեռացել է նշված վայրից։

Ոստիկանները որոշ ժամանակ անց հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա մեկնել է Երևան, Շերամի փողոց ու արդեն նշված փողոցի 99 հասցեի մոտ հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․ի 335 հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով Գորիսում տեղի ունեցած հայտնի կրակոցների, սպանության փորձի մեջ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին