copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:05 18-03-2024

Կստեղծվի հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհուրդ

Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը, քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծման հարցը. հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա շեշտել է, որ թեև Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է, սակայն այն դեռ չի համապատասխանում իրական ներուժին. «Մենք պետք է շարունակենք այդ բնագավառում աշխատել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղազախստանը կարող է ավելացնել Հայաստան իրականացվող արտահանման ծավալները։

«ՀՀ-ում գրանցված է ավելի քան 100 ձեռնարկություն, որ ունի ղազախական կապիտալ, մեր երկրում էլ կա 435 ընկերություն, որ ունեն հայկական կապիտալ, և 76 ղազախա-հայկական համատեղ ձեռնարկություն»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել