Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:45 17-03-2024

Ֆոն դեր Լեյեն. Գազային սով է սպառնում. Անհրաժեշտ է շտապ հրադադարի հասնել

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կիրակի օրը հայտարարել է, որ Գազային սով է սպառնում, և Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմում պետք է արագ հրադադարի հասնել, հայտնում է Reuters-ը։

«Գազային սով է սպառնում, և մենք չենք կարող դրա հետ հաշտվել»,- Կահիրեում լրագրողներին է ասել ֆոն դեր Լյայենը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո:

«Այժմ խիստ կարևոր է շտապ հասնել հրադադարի, որը կազատի պատանդներին և թույլ կտա ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազա», - ավելացրել է նա:

Իր հերթին Ալ-Սիսին ասել է, որ Եգիպտոսը և եվրոպացի առաջնորդները պայմանավորվել են մերժել իսրայելական ռազմական գործողությունը Ռաֆահում։

«(Գործողությունը) կկրկնապատկի հումանիտար աղետը, որից տառապում են Գազայի հատվածի խաղաղ բնակիչները՝ ի լրումն պաղեստինյան գործի վերացման նպատակով այս գործողության հետևանքների, ինչը Եգիպտոսը կտրականապես մերժում է»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտարարվել էր Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու ջանքերի շրջանակում Եգիպտոսին 7,4 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսավորման փաթեթի տրամադրման, ինչպես նաև հյուսիսաֆրիկյան երկրի հետ հարաբերությունները բարելավելու մասին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան