Ներքին 2 տարի առաջ - 15:00 14-03-2024

Փաշինյանը հրահանգեց՝ գյուղացիներին կանխիկ փող չտալ

Ոչ մի կոպեկ փող չկանխիկացվի, ամբողջ գումարը պետք է նստի գյուղացիների բանկային քարտերին: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մշակաբույսերի մշակման համար գյուղացիներին ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրելու հարցի քննարկման ժամանակ:

«Այն գյուղացիները, որոնք չունեն բանկային քարտ, թող հանեն, մեծ պրոբլեմ չի: Դա փողո՞վ է, ինչքա՞ն պետք է վճարել, որ քարտ հանի, որ սուբսիդիայի փողը նստի այդ քարտին»,-հարցրեց վարչապետը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանեց, որ դեբիտային քարտերի դեպքում գումարը կլինի 1000-2000 դրամ:

Փաշինյանը նկատեց, որ եթե գյուղացիների վարկային պատմությունները վատը լինեն, կարող են սուբսիդիայի գումարները բռնագանձել. «Պահոոո: Ավելի շատ քրեական գործ ենք ունենալու, պարզ ա»:

Նա հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր է այնպես անել, որ այդ գումարը չբռնագանձվի, քանի որ դա լրիվ այլ նպատակի համար է:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց. «Թոշակի դեպքում կարողանում ենք անել, այս դեպքում պետք է բանկը պետք է համաձայնությունը տա: Բայց կարիք կլինի օրենքում փոփոխություն անել»:

«Դե եկեք բանկերին խնդրենք, որ այդ համաձայնությունը տա; Համ էլ, եթե գյուղացին էդ հողը չվարի, բանկի վարկը որտեղի՞ց է տալու: Եթե պետք է կարող ենք գնալ օրենքի փոփոխության, նախագիծը հրատապ ճանաչենք, 24-ժամյա ռեժիմով մտնենք ԱԺ»,-ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել