copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:01 14-03-2024

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ կատարված սպանության գործով կալանավորվել է 24-ամյա բնակիչ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ։

2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 16։20-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ Արագածոտնի մարզի «Արծվի թևեր» հանգստյան գոտու հարևանությամբ գտնվող տարածքից դանակահարության հետևանքով մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը՝ ծնված 1981թ․։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նույն օրը ձերբակալվել է Օշական բնակավայրի 24–ամյա բնակիչը, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի «Արծվի թևեր» կոչվող տարածքի՝ «Կարմիր հողեր» վայրում, 42–ամյա տղամարդու և նրա որդու հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, 24–ամյա երիտասարդը, հիշյալ տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։

Պարզվել է նաև, որ նույն վիճաբանության ընթացքում երիտասարդը, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, ձեռքին գտնվող խողովակով մի քանի հարվածներ է հասցրել նաև 42–ամյա տղամարդու որդու մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 24–ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը