copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 14-03-2024

Հայաստանում մարտի 1-ից մոտ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Ավանեսյան

Հայաստանում մարտի 1-ից ի վեր շուրջ 90 000 էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել։ Կառավարության նիստից հետո տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկումներին, որ «Արմեդ» համակարգը լավ չի աշխատում։

«Այս թիվը խոսում է նրա մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է։ Բայց ես նորից հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը. ցանկացած համակարգ ներդնելիս որոշակի դժվարություններ են առաջանում, և ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր օղակները սկսեն համահունչ աշխատել»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվում է 470 անուն դեղ, որից 375-ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել