copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:23 13-03-2024

Երբ Աստծո ու Հայրենիքի փոխարեն ընտրում ես մամոնային, լինում է այնպես, ինչպես հիմա է մեր մոտ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Քաղաքականությունն ունի դաժան օրենքներ։

Դրանցից մեկն ասում է՝ հաղթում է ուժեղը, եւ ոչ թե արդարը։ Թույլը իրավունք չունի ամենեւին։

Պարտվա՞ծ ես, ուրեմն կամ պիտի ընդունես պարտվածի ճակատագիրը, կամ ամեն ինչ անես պարտության էջը փակելու ու դեպի հաղթանակ գնալու համար։

Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։

Պարտության սիմվոլ Փաշինյանը պարտությունը որպես հաղթանակ է ներկայացնում (խաղաղության օրակարգի սոուսի ներքո)՝ համակերպվելով պարտության հետ, իսկ մնացածը, մի քանի բացառությամբ, էնպես են խոսում, կարծես թե ոչ թե թուրքն է Տավուշի մատույցներում ու Սյունիքում, այլ մենք ենք հասնում Գանձակ ու Բաքու։

Մենք (ես էլ մեջը) հիմնականում բացի էմոցիոնալ ճիչից ու արդարության պահանջի անհետեւանք խոսքերից որեւէ կոնկրետ բան չենք արել։ Բոլորս կանխասեսող ենք, բայց ոչ կանխող։ Իսկ Հայաստանը կանխողի կարիք ունի։

Չե՞ս ուզում՝ թուրքը գա վերահսկի Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհը Տավուշում՝ թույլ մի տուր, եթե կարող ես։

Չե՞ս ուզում՝ թուրքը գա Սյունիքը վերահսկի, թույլ մի տուր, եթե կարող ես։

Չե՞ս կարող, ուրեմն մի տվայտվիր։

2018-ից՝ ՀՀԿ -ն, իսկ 2020-ից՝գրեթե բոլոր պետականամետ ուժերն ասել են՝ եթե Փաշինյանը մնաց, հերթով թուրքի պահանջները բավարարելու է։

Ի՞նչ եղավ հետո։ 2021-ին Փաշինյանը վերընտրվեց։ Ո՞վ էր մեղավոր… Արեւմուտքը, Թուրքիան, ՌԴ-ն, Իրանը։

Ոչ, մենք էինք մեղավոր. մենք՝ որպես հասարակություն։

Հիմա ոչ թե 2016-ն է, այլ՝ 2024-ը։

ՀՀ -ն ոչ թե Արցախն ազատագրած Սերժ Սարգսյանն է ղեկավարում, այլ՝ Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանը։ Հետեւաբար, անլուրջ է 2016- ի խոսույթով 2024-ին խոսել։

Ասածս ի՞նչ է. քանի դեռ մեզ ղեկավարում են կապիտուլյանտները, մեզ ոչ մեկը բանի տեղ չի դնելու, իսկ մեր խոսքերն էլ ընկալվելու են ընդամենը որպես մուրացկանի աղաչանք։

Իսկ մուրացկանն անկախ հայրենիքի երբեք արժանի չի լինում։ Նրան ամենաշատը տալիս են անկելանոց։

Ինչ ասացի, նախեւառաջ ինձ էլ է վերաբերում։ Բայց սա է իրականությունը։ Թե չէ՝ Խրիմյանի «թղթե շերեփը» վերցրած՝ մի մասը Հայաստանի ներսում է բողոքում, մի մասը՝ Արեւմուտքում, իսկ մի մասն էլ՝ Ռուսաստանում։

Պետություն ունենալը զոհողություն է նաեւ, այլ ոչ թե վայելք։

Մենք պատրաստ չեղանք այդ զոհողությանը դժբախտաբար, պատրաստ չենք նաեւ այսօր։

Երբ Աստծո ու Հայրենիքի փոխարեն ընտրում ես մամոնային, լինում է այնպես, ինչպես հիմա է մեր մոտ»։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է