copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:30 12-03-2024

Հայաստանյան կապի օպերատորներն արցախցի տեղահանվածների համար նոր առաջարկներ առայժմ չունեն

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերյան օկուպացիայի հետևանքով ՀՀ-ում ապաստանած արցախցիներին ՀՀ կապի օպերատորներից Team Telecom Armenia-ն, VivaMTS-ը և Ucom-ը հանդես էին եկել հատուկ առաջարկներով։

Ըստ այդմ, վեցամսյա ժամկետով առաջարկվել էին բջջային միավորների փաթեթներ, որոնք գործում են մինչև ընթացիկ տարվա ապրիլ։

Rostelecom-Armenia օպերատորն իր հերթին արցախցիներին առաջարկել էր ֆիքսված ինտերնետի և IP-հեռուստատեսության անվճար օգտագործում 4 ամսվա ընթացքում։

Հաշվի առնելով, որ արցախցիների համար նախատեսված աջարարկների ժամկետը սպառվում է, Oragir.News-ը հարցումներ է արել կապի նշված մատակարարներին՝ աջակցության շարունակման հնարավորությունը պարզելու նպատակով։

Team Telecom Armenia-ի և Ucom-ի տեղեկություններով, արցախցիներին վերաբերող ակցիայի ժամկետն ավարտվելուն պես նրանց ծառայություններ կմատուցվեն ընդհանուր հիմունքներով։

VivaMTS-ից տեղեկացրել են, որ բոլորի համար գործում է հետևյալ առաջարկը․ այլ օպերատորի հեռախոսահամարը VivaMTS-ի ցանց փոխադրելու դեպքում առաջին ամսվա ընթացքում որոշակի սակագնային փաթեթներ տրամադրվում են անվճար։

Rostelecom-Armenia օպերատորի պարագայում գործում է միայն նոր բաժանորդների համար որոշակի սակագնային փաթեթի արժեքի կիսով չափ զեղչի 4-ամսյա ժամկետով առաջարկը։

Կապի օպերատորները չեն բացառում, որ արցախցիների համար հնարավոր են առաջիկայում նոր առաջարկներ, սակայն կոնկրետ որևէ բան այս պահի դրությամբ չկա։

Ավելի ուշ Rostelecom-Armenia-ից պարզաբանել են․ «Ռոստելեկոմ Հայաստանը մարտի 5-ից սկսած հանդես էլ եկել նոր՝ մինչև 800 Մբ/վ ինտերնետի արագություն պարունակող փաթեթներով և նոր՝ ավելի քան 50 000 ֆիլմերով և սերիալներով հագեցած Wink TV հարթակով` ընկերության հիմնական փաթեթների կազմում։ Փաթեթների մեկնարկին զուգահետ ընկերությունը հանդես է եկել Հատուկ առաջարկով, ինչը հնարավորություն է տալիս գործող և նոր բաժանորդներին միանալ ծառայություններին առանց տարեկան պայմանագրի»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին