Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 12-03-2024

2023-ին Երևանի սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը 2022-ից ավելի է 14 մլրդ 694 մլն դրամով

2023 թվականին բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 114 միլիարդ 830 միլիոն դրամ՝ ծրագրված 112 միլիարդ 862 միլիոն դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 102 տոկոս: Ընդ որում՝ Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 112 միլիարդ 84 միլիոն դրամի ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 113 միլիարդ 494 միլիոն դրամ՝ ապահովելով 101,3 տոկոս: Այդ մասին Երևանի ավագանու՝ մարտի 12-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը՝ ներկայացնելով Երևան քաղաքի՝ 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:

«Սեփական եկամուտները ծրագրվել են 44 միլիարդ 355 միլիոն դրամ, որի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 50 միլիարդ 91 միլիոն դրամ կամ 113 տոկոս:

Սեփական եկամուտների փաստացի հավաքման ցուցանիշը ավելի է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից 14 միլիարդ 694 միլիոն դրամով:

2023 թվականին բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 111 միլիարդ 165 միլիոն դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 90 տոկոսը:

Նախատեսված և փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, կնքված անցումային պայմանագրերով, պատվիրակված լիազորությունների մասամբ չիրականացմամբ»,- ասաց նա:

Փաստացի ծախսերից 100 միլիարդ 456 միլիոն դրամն ուղղվել են ընթացիկ ծախսերին՝ վարչական բյուջե: Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը կազմել են 7 միլիարդ 839 միլիոն դրամ:

«2023 թվականի բյուջեի ծրագրված, ճշտված 11 միլիարդ 232 միլիոն դրամ պակասուրդի դիմաց բյուջեում փաստացի կատարվել է 3 միլիարդ 664 միլիոն դրամի հավելում»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Վիլեն Արևշատյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին