copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 11:11 12-03-2024

Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ վերսկսել ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունները

Իրանը պատրաստ է Եվրոպայի հետ քննարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման հարցը՝ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին:

«Մենք կողմնակից ենք դիվանագիտական ​​լուծմանը: Եթե հակառակ կողմն ունենա անհրաժեշտ քաղաքական կամք, ապա բանակցությունները կարող են ավարտվել ամենակարճ ժամկետում», - Քանաանիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ «բոլոր կողմերը...․ վերադառնան գործարքի շրջանակներում իրենց պարտավորությունների կատարմանը»:

2023 թ․ դեկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տարածել էր զեկույց, որում պնդվում էր, որ Իրանը մեծացնում է հարստացված ուրանի պաշարները: Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն, սա մեծ անհանգստություն է առաջացնում ԵՄ-ում, և Բրյուսելն անհրաժեշտ է համարում վերադառնալ Թեհրանի հետ կնքված միջուկային գործարքին։

2015 թ. միջազգային միջնորդների «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը ստորագրեցին ԳՀՀԾ-ն, ինչը ենթադրում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում՝ Թեհրանի կողմից միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց։ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ ԳՀՀԾ-ից և միակողմանի կերպով վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Թեհրանը սկսեց փուլ առ փուլ կրճատել միջուկային ծրագիրը սահմանափակելու՝ համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները։

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է որոշակի պայմաններով միջուկային գործարքին վերադառնալու պատրաստակամության մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը