copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:47 11-03-2024

«Կրակից և մտքից» ստեղծված դեկորատիվ կիրառական արվեստի մշակույթը. Գյումրիում ցուցահանդես է բացվել

Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ցուցասրահում բացվել է ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի Դեկորատիվ Կիրառական Արվեստ բաժնի I-ին կուրսի ուսանողների «Տարածական Ժամանակ» խորագրով դեկորատիվ կիրառական օբյեկտների, աշխատանքների ցուցահանդես:



Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները տարբեր նյութերի և մեդիաների համադրության արդյունքներ են՝ ստեղծված երիտասարդ ժամանակակից ուսանող-արվեստագետների կողմից, ովքեր, այսօր փորձելով պահպանել հայկական դեկորատիվ կիրառական արվեստի՝ դարբնագործության, ինչպես նաև գունավոր մետաղների գեղարվեստական մշակման, խեցեգործության ավանդույթները, ստեղծում են նոր արվեստի գործեր՝ զարգացնելով «կրակից և մտքից» ստեղծված դեկորատիվ կիրառական արվեստի մշակույթը:

«Գաղափարը դեռ ամիսներ առաջ կար, ուսանողների լավագույն աշխատանքներն են ներկայացված։ Ներկայացված են առարկաներ, որը բոլորիս օրվա բաղկացուցիչ մասն է։ Աշխատանքների մեջ օգտագործվել են սև մետաղներ, գունավոր մետաղներ։ Կատարվել են նախաէսքիզներ, ընտրվել են որոշները, ըստ այդմ ընտրվել են աշխատանքները։Ամեն մի դետալ մտածված է, ոչ մի բան պատահական չէ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է Դեկորատիվ Կիրառական Արվեստ բաժնի I-ին կուրսի կուրսի ղեկավար Տելման Հովհաննիսյանը։



Դասախոս Ռիտա Թումասյանն էլ ասում է, որ ամեն ինչ ուսանողների աշխատասիրությամբ եղավ։

«Առաջին կուրսի համար, բավականին շատ բարձր որակի աշխատանքներ էին։ Խնդիրները շատ էին, որովհետև իրենք դեռ նոր էին մտել այս ոլորտ և գծագրերի մասով իրենք չունեին ֆիքսված մասնագիտական կրթություն և մենք պետք է 2 ամիսների ընթացքում հասցնեինք անցնել այն, ինչ մյուսները երեք տարիների ընթացքում են անցնում։ Նրանց աշխատասիրության արդյունքում մենք ունեցանք այս բարձր մակարդակի ցուցահանդեսը»,-ասում է Ռիտա Թումանյանը։



«Իմ գործը սկսել եմ ցուցահանդեսից 2 ամիս առաջ և դա իմ մետաղական առաջին աշխատանքն է համարվում, բնականաբար աշխատանքը ուներ դժվարություններ, սակայն մեր դասախոսական կազմը մեզ օգնեց»,-ասում է Դեկորատիվ Կիրառական Արվեստ բաժնի I-ին կուրսի ուսանողուհի Աիդա Հովհաննիսյանը։

Աիդան դարբնագործություն է սովորում, մասնագիտությունը սիրում է, իրենն է համարում։Կես կատակ, կես լուրջ ասում է`մասնագիտության մեջ աղջկ-տղա չպետք է լինի։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել