Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 23:30 17-02-2026

Պահպանելով ազգային մշակույթը՝ հանուն անցյալը չմոռանալու և ապագայի. բացվել է «Արար» կենտրոնի հերթական մասնաճյուղը

«Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը շարունակում է իր մշակութապահպան գործունեությունը՝ մասնաճյուղեր բացելով Հայաստանի տարբեր վայրերում:

Այսօր կենտրոնը բացեց իր հերթական մասնաճյուղը Սյունիքի մարզի Հարժիս գյուղում:

Նշենք, որ այն գործում է 2017 թվականից, հիմնադիր ղեկավարը Արսեն Գրիգորյանն է (Մրո):

Ծրագրի նպատակն է պահպանել և վերակենդանացնել Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ այն դարձնելով մարզային բնակչության և հատկապես երիտասարդ սերնդի կենդանի հարստությունը:

Ծրագրի իրականացման համար 2017 թվականից ՀՀ տարբեր մարզերում հիմնվում են «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոններ:

Սյունիքի մարզի Հարժիս գյուղում գորգագործության և կարպետագործության «Արար» կենտրոնը ստեղծվել է «Հարժիսի զարգացման Իդեալ հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում