Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:00 11-03-2024

Նիկոլին պետք է հանձնեն․ քաղաքացիները՝ Տավուշի 4 գյուղերը հանձնելու մասին 

Օրերս Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջել է իրեն հանձնել Տավուշի մարզի 4 գյուղ, որն ըստ նրա ադրբեջանական է եղել։

Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չարձագանքեցին Բաքվից հնչող այս հայտարարությանը։ Փոխարենը մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է առանց որևէ պայմանի նշված 4 գյուղերը հանձնել Ադրբեջանին։

Ըստ երևույթի վաղը հրավիրված մամուլի ասուլիսի պատճառներից մեկն էլ առաջիկայում սպասվող զիջումներն ու դրանց վերաբերյալ արդարացումներն են։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվեց՝ պե՞տք է արդյոք Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնի Տավուշի 4 գյուղերը։

Մի քանիսն ասացին, որ իրենց կարծիքով Նիկոլ Փաշինյանը գյուղերը չի հանձնի։

«Դա հայկական տարածքներ են, և որևէ բան տալը սխալ է, ինչքան տվել ենք բավական է»,- ասաց մի կին։

Մի տղամարդ էլ, պատասխանելով հարցին, բարկացած ասաց․ «Նիկոլին պետք է հանձնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը