copy image url
Միտք 2 տարի առաջ - 14:10 11-03-2024

E-draft- ում հայտնաբերել եմ Երևանի  թիվ 40 դրոցի փակման նախագիծը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Օրեր առաջ e-draft- ում հայտնաբերում եմ Երևանի Արշավիր Շավարշյանի անվան թիվ 40 դրոցի փակման նախագիծը։
Անկեղծ ասած` ծայրահեղ ծանր էր կարդալը, քանի որ էս դպրոցի փակման մասով քիչ թե շատ պայքարել էի ու հաճախ` մենակ։

Այս դպրոցում վերանորոգել և բացել էինք Կոմանդոսի անվան դասարան, որի կարմիր թելը Արկադի Տեր֊ Թադևոսյանի հետ կտրելու պատիվ ունեցա։
Կապվեցի դպրոցի աշխատակիցների հետ և պարզվեց իրենք էլ են պատահմամբ իմացել և ծնողները զանգեր են կատարել քաղաքապետարան, խոսեցի որոշ ծնողների հետ, վստահաբար ասացին, որ պայքարելու են ։
Դպրոցից ասացին, որ իրենք ժողով են անելու և ըստ կարգի են գնալու։ Հետո իմացա, որ դպրոցի տնօրենի ԺՊ֊ին հրավիրել են ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ` հանրակրթության վարչություն ։

Էս հանդիպումը լռեցրեց բոլորին ու ես վստահ եմ վախեցրել են անփորձ ԺՊ ֊ին, բայց եթե իրենք ցռան վերգոյություն են անում, ապա ես լռել չեմ կարող ու հանրակրթության վարչության աշխատակիցներից պահանջում եմ բացատրություն, թե դուք ո՞վ դարձաք, որ կարող եք դպրոց փակելու գործին լծվել ու մի հատ էլ թաքուն ֊ թաքուն նախագծեր առաջ տանեք։
Դպրոցը գտնվում է Վարդանանց փողոցի վրա։ Ժամանակին Գագիկ Ջահանգիրյան, Գագիկ Բեգլարյան` Չոռնի Գագո, Սուքիասյան Խաչատուր` նույն ինքը Գռզո, և այլոք հավակնություն ունեին էս Դպրոցը յուրացնելու ու տարբեր բաներ անելու ու հիմա ` հոպլյա, էն երկուսը էլ խաղի մեջ չեն, թե ով է խաղի մեջ դա էլ պարզեք ինքներդ։

Ի դեպ, դպրոցը ընդգրկված էր հիմնանորոգման ծրագրում , բայց ի՞նչ հոգս, ծախեն բարձրահարկ տեղը կկառուցեն։
Դպրոցում է գտնվում նաև մեր ընկեր Համլետ Հովհաննիսյանի դասարանը։
Այս պահին էսքանը։

Դպրոցի կոլեկտիվ ու ծնողներ, արթնացե'ք, եթե ձեզ կարող են էս շները ստից, մանր֊մունր հարցերով վախեցնել, ապա ինձ չեն կարող, չխոսեք` ես կխոսեմ ու շաաատ երկար։

Լրագրողներին էլ խորհուրդ կտամ պարզել, թե էդ հանրակրթության վարչության աշխատակիցները քանի գլուխ ունեն գլխներին։
Ժաննա Անդրեսյան, Արայիկ Հարությունյանը` շեֆդ, խոստանում էր, որ էդ դպրոցը և առհասարակ դպրոցներ ՀՀ ում չեն փակվի։
Մի հատ իրար հետ կողմնորոշվեք։

#ՔայքայիչԱղանդԵնՍրանք
#Կործանիչներ

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի