copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:37 11-03-2024

Վանաձորում «ՎԱԶ 2110»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչից հրդեհ է բռնկվել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ մարտի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում ավտոմեքենա է այրվում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դեմիրճյան փողոցի թիվ 1/4 հասցեի մոտ՝ «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայում, երբ վարորդ՝ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Գարիկ Կիրակոսյանը բախվել է էլեկտրասյանը, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջները մեկուսացրել, ապա մարել են կրակը:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել Գ. Կիրակոսյանին, իսկ ուղևոր 23-ամյա Զորիկ Կիրակոսյանին տեղում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին