copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 11-03-2024

Միայն Փաշինյանի պատասխանատվությունը շատ հարմար է․ ո՞ւր են արցախցի հարուստները

Արցախյան մանրումեծ ունևորների մասին նորանոր մերկացնող գրառումներ են հայտնվում սոցիալական ցանցերում։

Դրանք բոլորն էլ իրականություն են՝ ավել կամ պակաս չափով, սակայն արցախցիներս առանց այդ տեքստերի էլ լավ գիտենք, թե ով է ինչպես հարստացել։ Բայց գիտենք ոչ բոլորին, այլ մի մասին, և ողջունելի է, թեկուզ այսօրինակ բացահայտումների միջոցով, մարդկանց տեղեկացնելը։

Ներկայում, երբ ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել արցախցիների բնակապահովման հարցը լուծելու համար յուրաքանչյուր անձի հատկացնել 3 մլն դրամի չափով աջակցություն, ինչն ի մի բերելով՝ չնչին գումար է կազմում և կարող է տան գին դառնալ առավելագույնը որևէ մարզկենտրոնին կից գյուղում, մի խումբ արցախյան հասարակական կազմակերպություններ ստորագրահավաք են անում՝ ստիպելու կառավարությանը, որպեսզի, մասնավորապես, մեծացնի գումարի չափը՝ հնարավոր դարձնելով պատշաճ բնակպայմանների ապահովումը։

Լավ նախաձեռնություն է՝ ուղղված հայրենակիցների շահերի պաշտպանությանը։ Տա՛ Աստված՝ բոլոր արցախցիները միանան ստորագրահավաքին, արտահայտեն իրենց միասնական դիրքորոշումը և ստանան ակնկալվող արդյունքները։

Սակայն արդարությունը և արդարացիությունը պահանջում են, որ արցախցիները պահանջներ դնեն նաև նրանց առջև, որոնք իրենց հաշվին հսկայական կարողություն են կուտակել և, ինչպես պարզվում է անհայտ ստատուսագիրներից, բարգավաճ բիզնես-գործունեություն են կատարում թե՛ Հայաստանում, և թե՛ արտերկրում։

Այո, Նիկոլ Փաշինյանն է մեզ հայրենազրկել՝ դա աներկբա է։ Բայց դա հարցի երևացող կողմն է։ Ի՞նչ անվանել նրանց, որ առնետի պես տասնամյակներով լափել են հասարակ, չարքաշ մարդկանց բաժինը, մեզ հայտնի կամ անհայտ հանգամանքների բերումով ձեռք բերել իշխանավորների համաձայնությունը և ագահաբար փող կուտակել՝ «յոթ պորտին» ապահովելով թագավորավայել ապագայով։ Մի՞թե նրանց արածը պակաս հայրենազրկում է։

Մի՞թե արցախցիներս այդպիսիներին ասելիք չունենք։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել