copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:51 07-03-2024

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել ԵԺԿ համագումարում և հանդիպել կուսակցության առաջնորդներին

Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ելույթներ է ունեցել մարտի 6-ից 7-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ժառանգություն»-ից, դիմելով հազարից ավելի պատվիրակներին, եվրոպացի առաջնորդներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, դիվանագիտական ու քաղաքական շրջանակներին և միջազգային հանրության անդամներին՝ Հովհաննիսյանը ներկայացրել է իր քննադատական դիտարկումները և տեսակետները ռուս-ուկրաինական պատերազմի, Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի տարածքների գրավման արյունալի արշավի, էթնիկ զտումների, մշակութային ցեղասպանության, ինչպես նաև օրինականորեն ընտրված առաջնորդների և այլ ռազմագերիների շարունակական բանտարկությունների վերաբերյալ:

«Աշխարհաքաղաքականությունն ինքնանպատակ չէ և պետք է հատկապես Եվրոպայի համար հիմնված լինի համընդհանուր ժողովրդավարական արժեքների և չափանիշների վրա», - եզրափակել է նա:

Ըստ աղբյուրի՝ համագումարի նիստերին զուգընթաց Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումներ և տեղեկատվության փոխանակումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ