Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:57 07-03-2024

Հայաստանի փրկությունը միայն կրթությունն է․ ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ հավատարմագրման արարողություն

Այսօր՝ մարտի 7-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ «Բուժական գործ» ֆակուլտետի միջազգային հավատարմագրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին միջազգային հավատարմագրման առիթով։

Արարողության օրակարգում էին «Բուժական գործ» 3 կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման հավաստագրի հանձման հանդիսավոր արարողությունը և շնորհակալագրերի հանձնումը։

Ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ իրենց համար թիվ մեկ նպատակը որակն է՝ որակյալ բժշկական կրթությունը։

«Աշխարհում գործող գրեթե 4000 բժշկական հաստատություններից միայն 10%-ը ունեն այս հավաստագիրը, և մենք ճանաչելի ենք, մեր շրջանավարտները ընկալելի են իրենց ավարտական փաստաթղթով և գիտելիքներով»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը