copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:22 06-03-2024

ՊՊԾ-ն Արթուր Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով. հունվարին 1 մլն 568 հազար դրամի գնումներ է կատարել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (ՊՊԾ) 2024 թվականի հունվար ամսին ձեռք է բերել 1 մլն 568 հազար դրամ արժողությամբ գրասենյակային աթոռ, փոքր բազմոցներ, ղեկավարի բազկաթոռ, լրագրասեղան եւ սեղաններ։

Ըստ պայմանագրերից մեկի՝ գնվել է 16 գրասենյակային աթոռ, որոնց մեկ հատը արժեցել է գրեթե 40 հազար դրամ. դրանց բնութագիրը հետեւյալն է. «Կարկասը՝ օվալաձեւ մետաղից՝ գալվանապատված նիկելով, արմնկակալները՝ մետաղական՝ երեսպատված բնական փայտով: Նստատեղը եւ թիկնակը մեկ ընդհանուր՝ 1,2սմ հաստությամբ նրբատախտակից՝ երեսպատված բարձրորակ, 3սմ հաստությամբ սպունգով, պաստառապատված բարձրորակ շագանակագույն էկո կաշվով: Կարկասի խողովակները՝ միմյանց միացված զոդման եղանակով, իսկ բաց մասերը՝ փակված պլաստիկ կափարիչներով»։

Առանձին պայմանագրով գնվել է 1 փոքր բազմոց, որն արժեցել է 90 հազար դրամ։

Բազմոցի տեխնիկական բնութագիրը հետեւյալն է. «Նվազագույն պարամետրերը. արտաքին չափսերը ԼxԽxԲ(սմ)՝ 180x80x92, կարկասը՝ փայտ, լամինացված ԴՍՊ, լամինացված ԴՎՊ, կոնֆիգուրացիա՝ չբացվող»։

Երրորդ պայմանագրով, որի արժեքը կազմել է 839 հազար դրամ, գնվել է 6 աթոռ, լրագրասեղան եւ սեղաններ, որոնցից 4-ը արժեցել է 336 հազար դրամ, 1-ը՝ 11 հազար դրամ, 1-ն էլ՝ 492 հազար դրամ։

Հավելենք նաեւ, որ նման ճոխ գնումներ կատարել է մի կառույց, որը գրեթե 1 տարի չուներ ղեկավար, սակայն օրերս, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այդ պաշտոնում նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գասպարյանը։ Երեւի ՊՊԾ-ն Գասպարյանին ուզում է դիմավորել նոր գույքով, դրա համար էլ թարմացնում են կահավորանքը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ