copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:57 05-03-2024

Սիրում եմ բոլոր գույներն ու նախընտրում եմ պատկերել իրականությունը. գյումրեցի նկարչի պատմությունը

Գյումրեցի գեղանկարիչ Հոբ Ղազարյանի նկարներին նայելիս առաջին հայացքից տպավորություն ես ստանում, թե դրանք մշակված կադրեր են, որը ֆիքսվել է սուր աչք ունեցող լուսանկարչի կողմից։ Երիտասարդ նկարչի կտավների հիմնական առանցքում Գյումրին է, Գյումրիի փողոցները, ինչպես նաև Հոբի սիրելի տնակային ակադեմիայի փողոցը։



«Նկարել սկսել եմ մոտավորապես 6 տարեկան հասակում, երբ նկարչակական դպրոց չէի հաճախում։ Ինքնուս նկարում էի այն, ինչ պատահեր, բայց հատկապես սիրում էի ավտոմեքենաներ նկարել, իսկ հետագայում սկսեցի հաճախել Մերկուրովի անվան նկարչական դպրոց, մի քանի ամիս այնտեղ սովորեցի, որտեղի տնօրենն իմ վարպետն էր` Սամվել Գալստյանը։ Հետո, երբ Սամվել Գալստյանը այլևս չէր տնօրինում այդ դպրոցում, հայրս սկսեց ինձ տանել մասնավոր պարապմունքների Սամվել Գալստյանի տնակ-արվեստանոց, որը գտնվում էր մեր թաղամասում`Սավոյան փողոցում»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է գյումրեցի նկարիչ Հոբ Ղազարյանը։



Հոբն ասում է՝ սիրով է նկարում, սիրում է բոլոր գույներն ու նախընտրում է պատկերել իրականությունը:

«Ցուցահանդեսներ ունեցել եմ և՛ անհատական, և՛ խմբակային։ Անհատական ցուցահանդես ունեցել եմ 15 տարեկանում։ Իմ հաջողությունը կախված է նրանից, որ Աստված է ինձ օժտել նկարելու շնորհով, ինչպես նաև վարպետիս փոխանցած գիտելիքներն են իրենցը անում։ Արվեստագետի համար անշուշտ կարևոր է նաև իր աշխատանքների գնահատումը»,-շարունակում է Հոբը։



Գյումրեցի նկարիչն ասում է, որ իր համար ամենադժվարը այն ժամանակահատվածն էր, երբ ծառայության մեջ էր, չէր կարող նկարել։

«Բանակում երկու տարի նկարելու հնարավորություն չեմ ունեցել, բայց դե...ուղղակի համբերությամբ մտածում էի, որ այդ ամենը ժամանակավոր է։ Իմ կարծիքով՝ եթե արվեսագետը ունի աշխատելու իր բոլոր պայմանները, նրան ոչինչ չի խանգարի արվեստ ստեղծելու համար»,-եզրափակում է Հոբ Ղազարյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ