Արտաքին Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:45 05-03-2024

Մարդիկ հավատքի առումով մինչև հիմա էլ քնած են. Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ

Տեր Ղևոնդ քահանա Թազայանն իր ծառայությունն է բերում Վրաստանի Ծալկայի շրջանի հայկական համայնքներում՝ 12 գյուղերում։ 2022 թվականից օծվել է քահանա, նշանակվել և վերահաստատվել է Ծալկայի տարածաշրջանում իբրև հոգևոր հովիվ։

Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ Նարդևանի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1864 թվականին.
«Մենք գիտենք որ 1828-1843թթ. Ծալկայի հայությունը Արևմտյան Հայաստանից է գաղթել և հաստատվել ու իրենց օթևանները կառուցելուց հետո կառուցել են իրենց հավատքի տունը։ Այն ժամանակ ժողովուրդը խնդրել է սրբազան հորը եկեղեցու անունն օծել Սուրբ Սարգիս, և սրբազանն էլ ընդառաջելով նարդևանցիների, օծել է Սուրբ Սարգիս։ Այդպիսով հաստատվել է մեր գեղեցիկ եկեղեցին և Նարդևան գյուղը»։

Քահանայի խոսքով՝ մարդիկ հավատքի առումով մինչև հիմա էլ, կարելի է ասել, քնած են, սակայն պատարագներին քիչ թե շատ շարժ տեսնում է. «Կանայք և երեխաներն ավելի շատ են, քան տղամարդիկ։ Բոլոր տոները, ինչ ունի հայ Առաքելական եկեղեցին, նշում ենք, ինչքան որ հնարավոր է գյուղի պայմաններում»։

Վերջինս նշում է, որ հնարավորության սահմաններում փորձում են ամեն տարի կամ երկու տարին մեկ երեխաներին նվերներ տալ, որպեսզի ավելի ուրախանան։ Նվերները ստանում են տարբեր տարածաշրջանի հոգևորականներ, և քահանաները բաժանում են երեխաներին։
«Ցավոք, առայժմ չունենք մշակութային ոչ մի կենտրոն, բայց այդ ուղղությամբ մտածում ենք։ Փորձում ենք մեր իշխանավորների հետ մի հայտարարության գալ՝ մի կենտրոն ունենալու համար»,- ասում է Տեր Ղևոնդ քահանա Թազայանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի