copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:43 05-03-2024

Բաքվում՝ մանկավարժական համալսարանում, բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սույն թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլև Ադրբեջանի պետական այրեր և խորհրդարանի պատգամավորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խոսքում նշել են, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։

Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։

Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում