Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:25 05-03-2024

Կվերցնեմ երեխեքիս, գնամ Ռուսաստան, 9 ընտանիք էլ հետս կտանեմ, թող դատարկվի Հայաստանը. արցախցի

Քարվաճառից ու Քաշաթաղից բռնի տեղահանված արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց խնդրանքն է՝ լուծում տալ տնտեսական, սոցիալական բազմաթիվ հարցերի։

Ակցիայի մասնակիցներից մի կին լրագրողների հետ զրույցում նշեց, որ 27 տարի ապրել են Բերձորում, կորցրել են ամեն ինչ, եկել Հայաստան․ «Ապրում ենք Չարենցավանում վարձով, շատ ահավոր վիճակում։ Անտեսված ենք բոլորի կողմից, ոչ մեկից ոչ մի աջակցություն երբևիցէ չենք ստացել, ոչ մեկ չի եկել, չի հարցրել՝ ոնց ենք ապրում։ 3 զինվորի մայր եմ։ 3-ն էլ մինչև պատերազմի վերջին օրը մասնակից են եղել, որից մեկը՝ վիրավոր, բայց մենք անտեսված ենք և չենք կարողանում ապրել»։

Վերջինս նշում է, որ չեն կարողանում անգամ բնակարան գնել և պահանջում են՝ թույլ տալ գոնե 2-սենյականոց տուն գնել ու 6 հոգով ապրել․ «Էսօրվա դրությամբ մենք գոյատևում ենք․․․ Թոռներիս չեմ թողնելու տանեն բանակ․․․ Պետությունն ինձ համար ոչինչ չի անում, ես ինչի պիտի պետության համար անեմ, կվերցնեմ երեխեքիս, թողնեմ, գնամ Ռուսաստան, 9 ընտանիք էլ հետս կտանեմ, թող դատարկվի Հայաստանը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ