copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:15 05-03-2024

Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը՝ գաղտնիք է. ԶՈւ ԳՇ պետ

Ասրյանը նաև նշեց, որ Սյունիքում կուտակումներ չկան, ՀՀ զինված ուժերը ուշի-ուշով հետևում են հակառակորդի ուժերին: Օպերատիվ իրադրությունը հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին կրկին կուտակումներ կան։

«Շփման գիծը ներկայացնում է մի այնպիսի կառուցվածք, որ և՛ հակառակորդի, և՛ մեր կողմից կան դիրքեր։ Եթե հակառակորդն ունի 20 դիրք, ապա այդքան էլ մենք ունենք, քանակը չբացահայտեմ։ ՀՀ զինված ուժերը ներկա դրությամբ զբաղեցրած բնագծում կատարում են իրենց առջև դրած խնդիրները։ Եթե կասկածում եք, այցելեք ու համոզվեք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հարցի պատասխանը իր մեջ պարունակում է նաև գաղտնիություն, որըհնչեցնելու իրավունք չունի։

Հարցին՝ Ռուսաստանի հետ զենքի մատակարաման հետ ի՞նչ խնդիրներ կան, և ճիշտ է արդյոք, որ պատերազմից հետո շատ քիչ քանակությամբ զենք է բերվել, ԶՈւ ԳՇ պետը կրկին նշեց, որ հարցի շարուակությունը պարունակում է գաղտիություն։ «Հարցը տվեք, մամուլի քարտուղարի միջոցով կպատասխանենք»,- նշեց նա։

Հարցին՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչի կհանգեցնի, վերջինս ասաց․ «Մենք դեռևս ՀԱՊԿ-ից դուրս եկած չենք, իսկ թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, գաղտնիք է պարունակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը